Բավարիան հաղթեց Քյոլնին, Ադամյանը մասնակցեց հանդիպմանը
Այսօր՝ ապրիլի 13-ին, կայացավ Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին Մյունխենի «Բավարիան» ու «Քյոլնը»։
Հանդիպումն ավարտվեց մյունխենյան թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Աչքի ընկան Գերեյրուն ու Մյուլերը։
Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Սարգիս Ադամյանը՝ փոխարինվելով 67-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Բավարիան» վաստակեց 63 միավոր։ Թոմաս Տուխելի սաները Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում են։ «Քյոլնը» 22 միավորով 17-րդ տեղում է։
Աղբյուրը՝ Armsport