Ինչ վարկած է քննվում 4 զինվորի կյանքից զրկած ՊՆ «Ուրալ»-ի վթարի դեպքով. վարորդը աղմուկ է բարձրացրել՝ «տղեք արգելակները չեն աշխատում». սկսվել է խառնաշփոթ. Armlur.am
Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՊՆ «Ուրալ»-ի վթարի դեպքով այս պահին քննվում է մեկ վարկած, որ «Ուրալ» մեքենայի արգելակները չեն աշխատել։
Մեզ հասած լուրերի համաձայն՝ վարորդը աղմուկ է բարձրացրել, որ արգելակները չեն աշխատում։
«Ուրալ»-ում սկսվել է խառնաշփոթ ու արդյունքում մեքենան վթարի է ենթարկվել։
Այս պահին իրավապահները դեռ չեն հարցաքննել վիրավորներին, քանի որ նրանք այն վիճակում չեն գտնվում, որ կարողանան դեպքը նկարագրել: