ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է ազատ արձակել 40 պատանդների
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հրաժարվում է ազատ արձակել 40 պատանդների՝ Իսրայելի հետ առաջարկվող զինադադարի համաձայնագրի շրջանակներում։ Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը՝ իսրայելական հեռուստաալիքներին հղումով։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պետք է ազատ արձակի իսրայելցի տղամարդ զինվորներին՝ համաձայնագրի պայմանները կատարելու համար։ Միևնույն ժամանակ խումբը հրաժարվում է ազատ արձակել հոկտեմբերի 7-ին գերի ընկած բոլոր տղամարդ զինվորներին և ցանկանում է ազատել ավելի փոքր թվով պատանդների, գրում է թերթը՝ վկայակոչելով Kan հանրային հեռուստաալիքը։
Առաջարկվող զինադադարի առաջին փուլում, որը կտևի մի քանի շաբաթ, Իսրայելը պահանջում է ազատ արձակել 40 պատանդներին և պնդում է, որ ՀԱՄԱՍ-ն ունի այնքան գերի, որքան համապատասխանում է ազատման չափանիշներին: