Մենք չենք կարող վստահել Պուտինին․ Զելենսկի
Ուկրաինան նոր հակահարձակման ծրագիր է մշակել. Այս մասին նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է Bild-ին տված հարցազրույցում։
«Այո, մենք հակահարձակողական ծրագիր ունենք։ Մենք անպայման հաղթելու ենք։ Մենք այլընտրանք չունենք։ Բայց ես չեմ կարող դա խոստանալ և ամսաթիվ նշել»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինական պետության ղեկավարը նշել է, որ այդ նպատակին հասնելու համար ուկրաինացի զինվորականներին անհրաժեշտ է զենք, այդ թվում՝ ԱՄՆ-ից։
«Այո, Ռուսաստանն ավելի շատ մարդ ունի, ավելի շատ զենք: Բայց միացյալ Արեւմուտքն ունի ժամանակակից սպառազինության համակարգեր։ Հետեւաբար մենք որոշակի տեխնոլոգիաներ կստանանք»,- ասել է նա։
Զելենսկին նաև մեկնաբանել է Ռուսաստանի հետ բանակցությունների հարցը. «Այստեղ մենք գործ ունենք Պուտինի հետ։ Այն ամենը, ինչ նա ասել է մինչ այժմ, դրանից հետո այլ կերպ է վարվել։ Մենք չենք կարող վստահել նրան: Ամեն ինչի շուրջ կարելի է պայմանավորվել, բայց հարցն այն է, թե արդյոք նա կկատարի՞ դրանք»,-ասել է Զելենսկին։