Բայդենը սուր քննադատության է ենթարկել Նեթանյահուին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սուր քննադատության է ենթարկել Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում և սխալ է անվանել վարչապետ Բենիամին Նեթանյահուի մոտեցումը։
«Ես կասեմ, որ սխալ եմ համարում Նեթանյահուի գործողությունները։ Ես համաձայն չեմ նրա մոտեցման հետ։ Ես սարսափելի եմ համարում այն, որ այս հումանիտար երեք կամ չորս մեքենաները հարձակման են ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից», - մեջբերում է CNN-ը ԱՄՆ առաջնորդի խոսքերը նշելով, որ սրանք Նեթանյահուի հասցեին ամերիկյան նախագահի ամենակոշտ քննադատական արտահայտություններն են։
Բայդենը նաև հրադադարի կոչ է արել իսրայելցիներին, որպեսզի նրանք կարողանան ապահովել երկիր մուտք գործող սննդամթերքի և դեղորայքի ամբողջական հասանելիությունը առաջիկա վեցից ութ շաբաթվա ընթացքում: Նրա խոսքով՝ շատ երկրներ պատրաստ են սննդամթերք մատակարարել Գազա, այդ թվում՝ Եգիպտոսը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան։
«Կարծում եմ, որ այս մարդկանց առողջության և սննդի կարիքները չբավարարելու արդարացում չկա: Սա պետք է արվի հիմա»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։