Շոկի մեջ ենք Փաշինյանի հանդիպումից հետո, դուռը բացելու ենք՝ ադրբեջանցի տեսնենք (տեսանյութ) Կիրանցիները դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից արտասվելով․ ավարտվել է հանդիպումը (տեսանյութ) Բռունցքդ վեր, բիրտ ուժով փորձելու են բացել կամուրջը․ բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ ի պաշտպանություն Տավուշի (տեսանյութ) Կիմ Չեն Ընը փորձում է Ռուսաստանի օգնությամբ փրկել Հյուսիսային Կորեայի տնտեսությունըՏավուշցիները հանդիպում են Փաշինյանի հետ․ ՈՒՂԻՂԱրդարության մարտիկ Համբիկ Սասունյանը միացել է Տավուշի համար պայքարին Տավուշում խոչընդոտել են ԶԼՄ-ների աշխատանքը, բռնացել․ ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն Ադրբեջանի քարոզչամեքենան հստակ շեշտում է՝ սա Հայաստանի հետ իրենց համար «պայմանական սահման» է․ Տաթևիկ Հայրապետյան «Դավաճանը հողեր է հանձնում»․ ակցիա՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում՝ ի պաշտպանություն Տավուշի (տեսանյութ) Պաշտոնյա և ոչ պաշտոնյա չընդդիմություն` ասոցացված լրատվականներրով ու տարատեսակ զոմբիներով, ամոթն էլ լավ բան է․ Լիլիթ ԿուջոյանՈւկրաինացի զինվորականները դադարեցրել են պաշտպանական կառույցների կառուցումը Ավդեևկայի շրջանումԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կառաջարկի Ադրբեջանում ստեղծել ականազերծման եվրոպական խումբ Դատախազության հաղորդման մեջ Աշոտյանին կատարված անդրադարձը չի համապատասխանում իրականությանը Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը. ԱԺ-ում հանրային քննարկում է եղել Հատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում․ Ազատություն Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ «Ի՞նչ քննարկում»․ կառավարության շենք մտնող Սանոսյանը «տեղյակ չէր» տավուշեցիների հետ հանդիպումից (տեսանյութ) Ֆինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկը Տավուշում իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին, տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Ոսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՄալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվիՀայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԱպրիլի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Սեռական ոտնձգությունների մեղադրանքով Ֆրանսիայում կալանավորվել է դերասան Ժերար Դեպարդիեն«Վեստ Արմենիա» - «Փյունիկ» ֆուտբոլային հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ ՄարտիրոսյանիՄենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆԴոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլինԳեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել«Տավուշում գործընթացի վերաբերյալ մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում». ԱՆ-ն անդրադարձել է դրանց
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Հայտնի է, թե երբ կմեկնարկեն դպրոցների ամառային արձակուրդներըԵրևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Ադրբեջանի պատկան մարմինները հրաժարվում են հայտնել Ղարաբաղում մնացած հայերի թիվըՕդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպԲայդենն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցելԳրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ․ ՓԾ ճգնաժամային կենտրոնի անցած շաբաթվա ամփոփումը
Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբ
Նարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակ
Հայաստանին իշխանափոխություն է պետք․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)Բաստուրմայի ռազմավարություն․ երկիրը կտոր-կտոր կտրում, Ադրբեջանին են տալիս․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Կողբացի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց պետությանըՎանաձորում ապրիլի 30-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինիԹմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչԴու անկեղծ սիրում էիր ֆուտբոլը, նվիրված էիր քո գործին. Ռոբերտ Արզումանյանը՝ Դավիթ Մարտիրոսյանի մասինՆիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մշակույթ

Ես չեմ իմացել, թե ինչ թղթի տակ եմ ստորագրում․ ստորագրությունս համարեք հետ կանչված․ Տիգրան Մանսուրյան

 «Հրապարակ օրաթերթ»-ը զրուցել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ․

«Գոյ» թատրոնի կառավարման խորհուրդն ու դերասանական անձնակազմը Նիկոլ Փաշինյանին են դիմել՝ «Գոյը» որպես մասնավոր թատրոն պահելու առաջարկով։ Այս համատեքստում նաեւ ստորագրահավաք է արվել մշակութային գործիչների կողմից, ստորագրել եք նաեւ Դուք։ Դուք եւս դե՞մ եք «Գոյը» Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնին միավորելու ծրագրին։

-Ես չեմ իմացել, թե այդ ինչ թղթի տակ եմ ստորագրում։ Զանգեր էի ստանում մի երիտասարդից՝ հանդիպման խնդրանքով։ Առիթը եղավ, եւ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, համերգից հետո, երբ իմ շուրջը լեցուն մարդիկ կային, ինձ մոտեցավ դերասան Սամվել Թոփալյանը, ասաց՝ «Գոյ» թատրոնի դերասան է։ Ուրախ ու լուսավոր գծերով ներկայացրեց իր խնդրանքը։ Ես տեսա, որ առանձնապես պահանջածը բան չէ։ Ներկայացրեց մի քանի էջանոց հագեցած գրություն, որը ես չուզեցի կարդալ։ Վստահելով երիտասարդին՝ ստորագրեցի։ Հետո պարզվեց, որ այդ ամենի մեջ բազմաթիվ իրավական, կազմակերպչական եւ այլ հարցեր ու խնդիրներ կան, որոնցից ոչ միայն տեղյակ չեմ եղել, այլ չեմ էլ հասկանում։ Անկեղծ ասած՝ չեմ էլ ուզում խառնվել այդ ամենին։ Խնդրանքս է՝ պահի ազդեցության տակ արված ստորագրությունս չշահարկել, կամ համարել հետ կանչված։ 

-Ի՞նչ է ասել Սամվել Թոփալյանը, երբ խնդրել է, որ ստորագրեք այդ թղթի տակ։

-Ասել է՝ «Գոյ» թատրոնի հարցն է, եւ խնդրում են, որ թատրոնը գործի եւ փող տվողը փոխվի։

-Բայց իսկապես «Գոյ» թատրոնի հարցն է՝ իշխանություններն օպտիմալացման համատեքստում թատրոնների միավորման, փակման որոշում են կայացրել, «Գոյ» թատրոնի դերասանները, մեծ թվով մտավորականներ դեմ են, որ այդ ճակատագրին արժանանա այս թատրոնը։ Ինչու եք հրաժարվում Ձեր ստորագրությունից։

-Ես ոչ հասկանում եմ, ոչ էլ գիտեմ, թե օպտիմալացման նպատակը որն է, ով է այդ գործը անողը։ Վերջերս ես առհասարակ ձայն չեմ հանում, որովհետեւ դրանից լավ բան դուրս չի գալիս։ Անմիջապես այս կամ այն կողմում հայտնվում եմ մարդիկ, որոնց հետ ես չեմ ուզի առնչություն ունենալ։ Այսպիսով ստացվում է, որ ես հայտնվում եմ հարձակումների, մեղադրանքների տակ։ Ես 85 տարեկան եմ, եւ առհասարակ ոչ մի բանի մեջտեղում չկամ։ Իմ հեռուստացույցը ինչ որ ինձ ասում է, ես լսում ու այդքանով էլ բավարարվում եմ։

-Իսկ ո՞ր հեռուստաալիքն եք լսում, ո՞ր քաղաքական գործչին։

-Ալիքներ չեմ նայում, բայց համակրում եմ Հովսեփ Խուրշուդյանին։

-Մաեստրո, ասացիք, որ չեք լսել, չգիտեք, թե ինչ են ուզում անել օպտիմալացման անվան տակ, մի՞թե Կոնսերվատորիայի շուրջ ընթացող զարգացումներից էլ տեղյակ չեք։

-Տեղյակ եմ, բայց չեմ մասնակցել դրան, եւ այդպիսով որոշ մարդկանց նեղացրել եմ։ Ես խուսափում եմ ստորագրությունս որեւէ բանի տակ դնել, որովհետեւ դրա պատասխանը շատ արագ ստանում եմ որեւէ կողմից։ 

-Այսինքն՝ խուսափում եք քննադատվելու՞ց, ումի՞ց եք ստանում պատասխանը, ո՞վ է Ձեզ քննադատում։

-Ոչ միայն քննադատում են, այլեւ հայհոյում են, վարկաբեկում, ինչ ասես ասում են։ Ես հասկացել եմ, որ չպետք է խառնվեմ։

-Միգուցե հենց այդ պատճառով են Ձեզ քննադատում, որ չեք խառնվում, չեք արտահայտվում։ Մարդիկ ասում են՝ երկիրը օրհասական վիճակում է, պետություն ենք կորցնում, տարածքներ ենք կորցնում, մշակույթ ու արվեստ ենք կորցնում, փակվում են մշակութային կենտրոններ, իսկ մեր մեծերը, հեղինակություն ունեցող մարդիկ՝ ի դեմս մաեստրո Տիգրան Մանսուրյանի, լուռ է, բոլոր իշխանությունների հետ լավ լինելու գիծն է բռնել։

-Բալիկս, ես չգիտեմ, թե իմ մի զանգը, քննադատությունը ով ինչպես է օգտագործելու իր շահի համար։ 

-Կարծում եք՝ քաղաքական նպատակներո՞վ են օգտագործելու հայրենիքի մասին Ձեր մտահոգությունները։

-Գզվռտոց է հիմնականում, մանր հարցեր։ Ես չէի ուզի խոսել այս ամենի մասին։ Ես որեւէ բողոք չունեմ, միայն խնդրանքս՝ այդ ստորագրության վերաբերյալ է։ Ես միայնակ մարդ եմ, ոչ կին ունեմ կողքիս, որեւէ մեկը չկա։ Իմ կենցաղում մի կերպ եմ գլուխ հանում։ Ես մյուսների հետ խառնվեմ որ ի՞նչ լինի, 85 տարեկան՝ հազիվ քայլող մարդ։ Մանսուրյանին նորից քաշում ես քաղաքական հարցերի մեջ, վախենում եմ։ 

-Դուք մեծ հարգանք ու սեր եք վայելում, Ձեր խոսքը կարեւոր է, դրա համար են մարդիկ Ձեզնից նեղանում, որ լուռ եք, չեք խոսում։ Եւ ակամայից մասնակցում եք իշխանությունների վարած քաղաքականությանը։

-Ահավասիկ խոսել եմ, եւ արդյո՞ւնքը։ Ես երբեք տեսախցիկի առջեւ չեմ հայտնվի, դրանից իմ կյանքը չի հեշտանա, միայն կբարդանա։