Ռուսական բանակը հաջողությամբ առաջ է շարժվում առաջնագծի ողջ երկայնքով. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Ռուսական բանակը հաջողությամբ առաջ է շարժվում առաջնագծի ողջ երկայնքով՝ հարձակման համար բավարար ուժեր մոբիլիզացնելուց հետո։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Ռուսաստանը շփման գծում առաջ է շարժվում»,- ընդգծել է նա։
Ստոլտենբերգը մարտի դաշտում ընդհանուր իրավիճակը գնահատել է որպես «լուրջ և բարդ»։ Նա նաև պահանջել է շտապ ավելացնել Կիևին տրամադրվող օգնության ծավալը։