Փաշինյանը մեկնեց Բրյուսել
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Ապրիլի 5-ին նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:
Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ: