Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․ «Հրապարակ» Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»Պետական և համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Անկարան հույս ունի, որ մոտ ապագայում տեղի կունենա Պուտինի այցը ԹուրքիաՔաղշինկոմիտեից հայտարարում են՝ քաղաքաշինական գործընթացները կհստակեցվեն քաղաքացիների համար Սի Ցզինպինը մայիսի սկզբին կայցելի Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՀայրենիքը մեր կարիքն ունի, դավաճանը հող է հանձնում․ երիտասարդների իրազեկման ակցիան՝ մոլլում Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում Մարզպետը հետաքրքրվել է՝ որքանով են Սյունիքում աջակցում արցախցիներին ծրագրերում ընդգրկելու համար Կառավարությունից հայտնում են՝ կիրանցեցիներին առաջարկել են համատեղ քննարկումով «հարցերին լուծում տալ» Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայում Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ) Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերը սահմանից հեռու են 5 կմ ԱՆ-ն հայտարարությամբ փորձում է կոծկել Կառավարության՝ սահմանազատման հարցով անթույլատրելի որոշումները Դատախազությունը չի կողմնորոշվում՝ Սրբազանին ծանր հանցագործության մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, մեր խաչը՝ հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցից հայտարարություն է հնչում․ ՈՒՂԻՂՊետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով․ ՄԻՊ-ը՝ դպրոցականներին Քննարկվել են հայ-իրանական գործարար կապերի ամրապնդման, լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր Փաշինյանի կորտեժը հեռացման կոչերի տակ հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) Շոկի մեջ ենք Փաշինյանի հանդիպումից հետո, դուռը բացելու ենք՝ ադրբեջանցի տեսնենք (տեսանյութ) Կիրանցիները դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից արտասվելով․ ավարտվել է հանդիպումը (տեսանյութ) Բռունցքդ վեր, բիրտ ուժով փորձելու են բացել կամուրջը․ բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ ի պաշտպանություն Տավուշի (տեսանյութ) Կիմ Չեն Ընը փորձում է Ռուսաստանի օգնությամբ փրկել Հյուսիսային Կորեայի տնտեսությունըՏավուշցիները հանդիպում են Փաշինյանի հետ․ ՈՒՂԻՂԱրդարության մարտիկ Համբիկ Սասունյանը միացել է Տավուշի համար պայքարին Տավուշում խոչընդոտել են ԶԼՄ-ների աշխատանքը, բռնացել․ ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն Ադրբեջանի քարոզչամեքենան հստակ շեշտում է՝ սա Հայաստանի հետ իրենց համար «պայմանական սահման» է․ Տաթևիկ Հայրապետյան «Դավաճանը հողեր է հանձնում»․ ակցիա՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում՝ ի պաշտպանություն Տավուշի (տեսանյութ) Պաշտոնյա և ոչ պաշտոնյա չընդդիմություն` ասոցացված լրատվականներրով ու տարատեսակ զոմբիներով, ամոթն էլ լավ բան է․ Լիլիթ ԿուջոյանՈւկրաինացի զինվորականները դադարեցրել են պաշտպանական կառույցների կառուցումը Ավդեևկայի շրջանումԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կառաջարկի Ադրբեջանում ստեղծել ականազերծման եվրոպական խումբ Դատախազության հաղորդման մեջ Աշոտյանին կատարված անդրադարձը չի համապատասխանում իրականությանը Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը. ԱԺ-ում հանրային քննարկում է եղել Հատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում․ Ազատություն Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ «Ի՞նչ քննարկում»․ կառավարության շենք մտնող Սանոսյանը «տեղյակ չէր» տավուշեցիների հետ հանդիպումից (տեսանյութ) Ֆինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկը Տավուշում իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին, տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Ոսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՄալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվիՀայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԱպրիլի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը սարքում է թնդանոթի միս. սա եվրաինտեգրում չէ, սա հակաՌուսաստան դառնալու քայլ է. Շարմազանով

2018 թվականից մինչ օրս բոլոր միջազգային հարթակներում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացվել է ՔՊ-ական խմբակի և նրա կապիտուլյանտ ղեկավարի տեսքով, որևէ լավ արդյունք ՀՀ-ի համար չի գրանցվել և նույնիսկ ամենալավ փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանի կառավարման պարագայում դառնում է հակահայկական փաստաթուղթ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով վաղը Բրյուսելում կայանալիք հանդիպումը: 

«Մենք 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին թողել են փայլուն փաստաթուղթ Հայաստանի և ԵՄ-ի միջև, որը կոչվում է CEPA, այդ փաստաթղթում և′ տնտեսական մասով, և′ քաղաքական-ինստիտուցիոնալ բարեփոխումների մասով, և′ արցախյան հարցի վերաբերյալ շատ կարևոր շեշտադրումներ կային, ըստ որի` ԵՄ-ն և ԵՄ անդամ բոլոր երկրներն օրենքի ուժով ճանաչում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Այսինքն` Նիկոլ Փաշինյանին մեր իշխանությունը ժառանգել է Հայաստան- Եվրամիություն պայմանագիր, որտեղ Եվրոպական միության բոլոր երկրները ճանաչել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը` Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, նույն եվրոպական հարթակում: Ավելին` մեր բանակցած CEPA-ն և մեր պայմանագիր կնքած CEPA-ն չի եղել ռուսական և եվրոպական շահերի հակադրության արդյունքում, եղել է հայկական շահերի սպասարկման արդյունքում, եղել է եվրոպական և ռուսական հետաքրքրությունների և շահերի փոխլրացման արդյունքում, ոչ թե հակադրության, ի՞նչ է անում Փաշինյանն այսօր»,- հարցրեց Շարմազանովը և ինքն էլ պատասխանեց հարցին:

Նա նշեց, որ Փաշինյանը ոչ թե Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ է հաստատում, ոչ թե խորացնում է Հայաստանի եվրաինտեգրացիան, այլ Հայաստանը սարքում է հայկաՌուսաստան` Հայաստանը դարձնելով թնդանոթի միս:

«Սա եվրաինտեգրում չի, սա Հայաստանի հակաՌուսաստան դառնալու հերթական քայլն է: Դրա մասին չեն էլ թաքցնում եվրոպացի պաշտոնյաները, մարդիկ բացահայտ ասում են` Բլինքենը չասե՞ց` Ալիև ջան, մի' անհանգստացի, սա քո դեմ ուղղված չի, բա ո՞ւմ դեմ է  ուղղված` Ռուսաստանի՞, Իրանի՞: Դե տենց էլ ասեք, իսկ Հայաստանի կառավարիչները չեն հասկանում, որ ուկրաինական պատերազմից հետո աշխարհը դարձել է ռեգիոնալ, և այստեղ կա երեք խոշոր խաղացող` Թուրքիա, Ռուսաստան, Իրան: Իրանի նախագահը հազար անգամ հայտարարել է, որ Իրանը չի ողջունում, անհանգստացած է արտատարածաշրջանային ուժերի մուտք գործելով մեր տարածաշրջան: Եթե դու Իրանի շահը հաշվի չես առնում, Ռուսաստանի շահը հաշվի չես առնում, ոչ միայն հաշվի չես առնում, այլ նաև հակադրվում ես այդ շահերին, քեզ էլ սարքում ես պոլիգոն Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ, որևէ լավ բան ակնկալել պետք չի»,- ասաց ՀՀԿ-ական գործիչը: