Փոխանցված անապատ դաշտերի քարտեզների հավաստիությունն ընդամենը 25% է. Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին մեղադրանք է ուղղել Հայաստանին
Հայաստանի փոխանցած ականապատման քարտեզների տվյալների հավաստիությունը կազմել է ընդամենը 25 տոկոս: Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ կապված Ականազերծման գործընթացում իրազեկման և աջակցության միջազգային օրվա հետ:
Նշվում, որ վերջին շրջանում ականների պայթյունի դեպքերի ավելի քան 55 տոկոսը տեղի է ունեցել քարտեզներում նշված տարածքներից դուրս: