Հերթական անգամ լարվեց մեր պետության դեմ մի մեծ թակարդ, փոխարենը ոչինչ չառաջարկելով. իրավապաշտպան
Հ1-ի եթերից, Պետրոսի հյուր Ֆրանսիայի դեսպանը տվեց հակառուսական հերթական խոշոր ալիքի մեկնարկը, գուժեց հերթական արհավիրքը, և մեղադրեց Ռուսաստանին մեր բոլոր դժբախտությունների մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը:
«Ի դեպ 2022 թվականի հոկտեմբերին Բրյուսելում նիկոլի կողմից Արցախի ուրացումը ներկայացրեց լուրջ քայլ դեպի խաղաղության և այն անվանեց Ֆրանսիայի մեծ ջանքեր...
Ինչևէ էս դեսպանն իր մանիպուլյացիաներով և դեմագոգիայով գերազանցեց մեր թշվառին...
Բայց դա չէր կարևորը, փաստացի հերթական անգամ լարվեց մեր պետության դեմ մի մեծ թակարդ, փոխարենը ոչինչ չառաջարկելով»: