Ֆուկուսիմայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի Ֆուկուսիմա նահանգի ափերի մոտ 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին հայտնել է երկրի գլխավոր օդերևութաբանական գործակալությունը։
Ցնցումները գրանցվել է 40 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։