Իրանը պատրաստ է Իսրայելին հարվածելու առաջիկա ժամերին
Իրանը ծրագրում է հարվածել Իսրայելին առաջիկա 48 ժամվա ընթացքում, հայտնում է Voxnews-ը։
Ենթադրվում է, որ օգտագործվելու են հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։ Իսրայելի ռազմաօդային ուժերն արդեն պատրաստ են։ Տարածաշրջանում հայտնաբերվում են GPS-ի հետ կապված խնդիրներ։
Israel Hayom-ի լրագրող Յաիր Ալթմանը գրում է.
«ԿՀՎ-ի բարձրաստիճան պաշտոնյաներն ասել են Իսրայելին, որ Իրանը կհարձակվի Իսրայելի տարածքի վրա առաջիկա 48 ժամվա ընթացքում: Սցենարը պահանջում է համակցված հարձակում անօդաչու թռչող սարքերի և թևավոր հրթիռներով, որոնք անմիջապես Իրանից կարձակվեն ռազմավարական թիրախների դեմ»:
Իսրայելի պաշտպանության բանակը որոշել է ավելացնել անձնակազմի թիվը և լրացուցիչ զորակոչել հակաօդային պաշտպանության համակարգ։ Այս մասին ապրիլի 3-ի երեկոյան հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։