ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք. պետությանը պատճառվել է շուրջ 155 միլիոն ՀՀ դրամի վնաս (լուսանկարներ, տեսանյութ)Հրայր Թովմասյանի գործով դատարանի դահլիճում բոլորը զոհ են. Սամվել ՖարմանյանՆոր նշանակումներ` Մայր ԱթոռումՄանրամասներ «Գեղաձոր» գյուղի ճանապարհին օգոստոսի 29-ին բռնություն գործադրելու և խուլիգանության վարույթիցԱդրբեջանի բանակը Նախիջևանում զորավարժություններ է անցկացնում
Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր
«Որտեղ հաց՝ այնտեղ կաց»-ի աքսիոման․ ինչո՞ւ է Գագիկ Մելքոնյանը հանգիստ հակահայ հայտարարություններ անում
8 ամսում «կարմիր գծերի» համար վճարվել է այնքան, որքան 2022-ի և 2023-ի ողջ ընթացքում. խցանումները չեն նվազելՉինաստանի պաշտպանության նախարարը բացատրել է, թե ինչպես կավարտվի հակամարտությունը ՈւկրաինայումԶենքով պարգևատրված անձինք պարտավոր են ներկայացնել անվտանգության կանոնների իմացության հավաստագիր և բժշկական ձև 2«Լաց մի ինիլ». արցախցի երգիչ Լյոկան նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել Ե՞րբ կսկսվեն վճարում չկատարած բաժանորդների գազամատակարարման դադարեցման աշխատանքները ՀՀ-ում չհաշվառված քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման. Ոստիկանության հայտարարությունըԿրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր. ժամանել է Արաբկիրի ոստիկանապետը
«Անասնաբուժարան». օգտատերը երիտասարդ մոր մահվան մեջ մեղադրում է Վայոց ձորի բժշկական կենտրոնի անձնակազմին (տեսանյութ)
Ռոնալդուն դառնում է աշխարհում առաջին մարդը, ում հետևորդները սոցցանցերում հասնում են մեկ միլիարդի Կեuարյան hատումների աճը զսպելու համար առողջապահության նախարարությունը նոր ծրագիր է մշակել (տեսանյութ)Քասախում երիտասարդ էր դանակաhարվել․ ձերբակալված կա
Ավտոսպորտը՝ Բաքվի հանցավոր քաղաքականությունը քողարկելու միջոց
Արմեն Գրիգորյանը պաշտոնական հանդիպում և աշխատանքային ճաշ է ունեցել Ակիբա Տակեոյի հետՆԱՏՕ-ն պլանավորում է զորքեր ուղարկել ՈւկրաինաՍևանում ձկնորսները հшրձшկվել են պարեկների վրա, հայհոյել, մետաղյա ձողով փորձել հարվածել պարեկին, նավակը շրջել նրա վրա
Մեկ ոստիկանի սպանության, ևս 4-ի նկատմամբ սպանության փորձի մեղադրանքով կալանավորվել է Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչը
Մհեր Սահակյանը մեկ հոդվածով արդարացվել է, մյուսով՝ մեղավոր ճանաչվել. պաշտպաններԱղավնաձոր բնակավայրին հարող հողամասի նկատմամբ ճանաչվել է ՀՀ սեփականության իրավունքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանի «խաղաղության օրակարգը» պատեհ պահին նոր ռազմական հարձակումն է․ Վահե ՀովհաննիսյանԱնհայտ անձինք Իրանում հարձակվել են անվտանգության ուժերի մեքենայի վրա. կան զոհերԽոյ համայնքը կահույք է գնել շուկայականից թանկ գնով. ինչպես են մսխվում պետական բյուջեի հատկացումները. «Ժողովուրդ»Ո՞վ է թույլ տվել կիսամերկ մոդելին նկարահանվել Մատենադարանի պատերին․ Մատենադարանից պարզաբանել են (տեսանյութ)Free Armenia Prisoners շարժումը բաց նամակ է հղել «Ֆորմուլա 1»-ինԻնչ եղանակ է սպասվումԿոստանյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջԵրբ կվերականգնվի Արագածոտնի և Կոտայքի մարզերի որոշ հասցեների գազամատակարարումըԻնձ ուղեկցող ոստիկաններն այդ հանցագործության համահանցակիցներ ենԿոռուպցիոն «վարակը»՝ իշխանության շարքերում. Ավանեսյանի 600 մլն-ի հետքերով. փաստաթուղթ.«Ժողովուրդ»Դիրքապահները փորձել են «կայֆ» ստանալ եւ հիվանդանոց են ընկել․ «Հրապարակ»Պետությանը 17 մլն ԱՄՆ դոլարի վնաս տված «Սպայկան» փոխքաղաքապետի հոր երաշխավորն է բանկում. (լուսանկար). «Ժողովուրդ»Փաշինյանը բաց չի թողնի՞ ցարի «խաչը համբուրելու» առիթը. «Հրապարակ»Գրիգոր Երիցյանը դատական հայց է ներկայացնելու ընդդեմ Երեւանի ավագանու. վիճարկվելու է մանդատից զրկելու հարցը․ «Ժողովուրդ»Ընդդեմ եկեղեցու ակցիան տեղի կունենա՞. «Հրապարակ»Այսօր մի շարք հասցեներում էլէներգիայի անջատումներ կլինենԸնդդիմադիր պատգամավորները «բարեկամ» չեն. «Հրապարակ» Առուշի պաշտոնի համար մարտերը սկսված են. «Հրապարակ» 5-րդ բանակային կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել. բանը հասել է անեծքներին. «Ժողովուրդ»Ավտովթար՝ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժածԳյումրիում բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԼոնդոնը որոշել է թույլ տալ Կիևին Storm Shadow հրթիռներ արձակել Ռուսաստանի ուղղությամբԻրանին տրվող ԵՄ պատասխանը կլինի արագ և արդյունավետ. Փիթեր ՍտանոԱՄՆ-ին մեղադրել են երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու մեջ«Եվրոպայի հայկական լոբբին»․ բացահայտվել է ԼՂ հիմնախնդրի շուրջ ԵՄ քաղաքական վարքը
Հասարակություն

Մենք ընտրում ենք համախմբելու, անցտանգային խնդիրները Ռուսաստանի հետ համատեղ լուծելու ռեալ ճանապարհը

Հայաստանն աշխարհի բացառիկ երկրներից է, որտեղ հաջողվեց 80 տոկոսից ավելի պրոռուսական կողմնորոշում ունեցող բնակչության զգալի հատվածի տրամադրվածությունն ընդամենը հինգ տարվա ընթացքում տրամագծորեն բեկել, ազգային գաղափարախոսությունը վերացնել, ներշնչել, որ կարող ենք առանց բանակի, անվտանգային համակարգի, ազգային շահերի ու գաղափարախոսության, ռազմավարական դաշնակցի, այսպես ասած, ուտել-խմելով, թվացյալ խաղաղության օրակարգով ապրել ու բարգավաճել այս բարդ տարածաշրջանում` ընդ որում սեփական ազգի ցեղասպան Թուրքիայի հովանու ներքո, առանց որևէ մեղանչման, զիջում ստանալու:

Սա Ռուսաստանի հետ խորքային հակասության մեջ գտնվող հավաքական Արևմուտքի կողմից տրված մաստեր կլաս էր, որին Հայաստանի նախկին իշխանությունները, այդ թվում անվտանգության մարմինները և հենց Ռուսաստանը Հայաստանում գործող իր ներկայացուցչությամբ պարզապես չկարողացան հակազդել, դիմակայել:

Հակառուսականության այս գործընթացը բուռն ընթացքում է: Այն տրամաբանական ավարտին կհասցվի, երբ ռուսները վերջնականապես դուրս կմղվեն տարածաշրջանից, Հայաստանն էլ սկզբում դե ֆակտո, այնուհետ դե յուրե կդրվի Թուրքիայի իրավասության ներքո:

Կիրառվում է պարզ բանաձև` ներսում հետապնդվում-ջարդվում են բոլոր ազգային և Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների ձգտող ուժերը, դրսում վարկաբեկվում են ՀԱՊԿ-ն, ԵԱՏՄ-ն, սառեցվում են կոնտակտները, անվտանգային կապերը` դրանով իսկ հակառակորդի առջև բացելով մեր դռները, հլու ենթարկեցնելով պարտադրվող կապիտուլյացիայի:

Զավեշտն այն է, որ Ռուսաստանին դուրս մղելով հանդերձ` հավաքական Արևմուտքն անվտանգության որևէ երաշխիք մեզ  չի տրամադրում: Առևտրի պարզ կանոններով նույնիսկ չեն ասում, թե դրա դիմաց ինչ կտան մեզ` կփրկվենք արդյոք բռնի կամ փափուկ ուժի գործադրմամբ նվաճումից, կլինենք ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի ուղիղ հովանու ներքո:

Վիճակն իսկապես օրհասական է, նաև` պատմական, ու ընդամենն ունենք ընտրության երեք ճանապարհ`

  1. համակերպվել իրողության հետ, դադարել վարվող քաղաքականությանը հակադրվելուց, ազգային շահերի անտեսմամբ ընդունել փաստացի կապիտուլյացիա և ադրբեջանաթուրքական պարտադրանքի ներքո մարիոնետ իշխանությամբ շարունակել ապրել երկրում, մինչ վերջնականապես կկորցնենք պետականությունը, կձուլվենք Թուրանին,

 

  1. հուսալքվել, հեռանալ Հայաստանից` կիսելով Սփյուռքում ապրող մեր միլիոնավոր հայրենակիցների ճակատագիրը,

 

  1. համախմբվել ու կրկին համախմվել ազգային բոլոր ուժերով` մոռանալով նախկին ու ներկա կեղծ օրակարգը, անհեթեթ տարաձայնությունները: Ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակում ուժեղացնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, մեկտեղված լուծել անվտանգային խնդիրները, ապահովել մեր երկրների շահերն ու ապագան:

 

Մենք ընտրում ենք երրորդ ճանապարհը: Այս իրավիճակում սա է ռեալ օրակարգը: Հետևաբար չենք երերալու, հասնելու ենք դրան: