Իսրայելցիները ոստիկանության աջակցությամբ ներխուժել են հայերի սեփականություն համարվող «Կովերի պարտեզ»․ քաշքշուկ է տեղի ունեցել հոգևորականների և ներխուժած իսրայելցիների ու ոստիկանների միջև (տեսանյութեր)
Իսրայելցիները իրենց ոստիկանության աջակցությամբ ներխուժել են հայերի սեփականություն համարվող «Կովերի պարտեզ»` հանելով այնտեղ օրեր շարունակ տեղադրված պատնեշները։ Իսրայելցիներն այսօր Երուսաղեմում ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ»։ X-ի էջում հայտնում է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։ Ոստիկանությունն ապօրինի կերպով, առանց դատարանի որոշման և առանց նախազգուշացման եկել, հեռացրել է տեղադրված արգելապատնեշները։
Սեդրակ Բալյանն է «X»-ի իր էջում մի տեսանյութ հրապարակել։
Քաշքշուկ է տեղի ունեցել Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգևորականների և «Կովերի պարտեզ» ներխուժած իսրայելցիների ու ոստիկանների միջև։