Ոսկեպարը դեռ չի՞ հանձնել․ Արմեն Աշոտյանը՝ կուսակից ընկերներին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նիստերի դահլիճ մտնելով, դատավարությանը ներկա ընկերներից հետաքրքրվեց, թե ի՞նչ նորություններ կան։
Նաիրա Զոհրաբյանն էլ Աշոտյանին փոխանցեց, որ այսօր հրապարակված թարմ տվյալները՝ «GALLUP» International Association»-ի անցկացրած հարցման մասնակիցների 47,5 տոկոսը Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին քաղբանտարկյալ է համարում։
«Գելափի տվյալներով՝ թիվ մեկ քաղբանտարկյալը։ Իհարկե դա գովալու բան չի, բայց դե էդ ա»,-ասաց Զոհրաբյանը։
«Ուրի՞շ, Ոսկեպարը դեռ չի՞ հանձնել»,- հարցրեց Աշոտյանը։