Թուրքիայում Իրանի դեսպանը զարմացել է, որ ԱՄՆ-ն նախապես իմացել է Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության մասին
Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբոլլահզադեն կարծում է, որ Մոսկվայի շրջանում և Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունները նման են:
Դիվանագետը զարմացել է, թե ինչպես է ԱՄՆ-ն նախապես իմացել դրանց մասին:
Նրա խոսքերը մեջբերում է Aydınlık թերթը։
«Մի քանի ամիս առաջ Քերմանում սպանվեց 89 մարդ, հիմա նույն գործողությունը կրկնվել է Ռուսաստանում: Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները շատ նման են: Մեզ համար հարց է. ԱՄՆ-ն որտեղի՞ց է նախօրոք տեղյակ ահաբեկչությունների մասին, և ինչու են այդ հարձակումները միշտ տեղի ունենում մեր տարածաշրջանում»,- ասել է դիվանագետը։