Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին անվանել է «մսագործ»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հյուսիսային Կարոլինայում նախընտրական ելույթի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «մսագործ»։
«Մենք կարող էինք շատ կարևոր բաներ անել, այդ թվում՝ վերջապես հոգալ Ուկրաինային օգնություն հատկացնելու մասին հարցը՝ այս «մսագործ» Պուտինից պաշտպանելու համար», - ասել է Բայդենը:
Սա առաջին դեպքը չէ, երբ ամերիկացի առաջնորդը կոշտ արտահայտություններ է հնչեցնում Ռուսաստանի նախագահի հասցեին։