Հարձակում է տեղի ունեցել Գերմանիայում Թուրքիայի հյուպատոսության վրա
Քրդական բանվորական կուսակցության կողմնակիցները քարեր են նետել Գերմանիայի Հաննովերում քաղաքում գտնվող Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա։
Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները:
Նշենք, որ ավելի վաղ Բելգիայում զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել Քրդական բանվորական կուսակցությանն աջակցող թուրքերի և քրդերի միջև։
Հաննովերում տեղի ունեցած դեպքի մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: