Բրիտանիան չպետք է խուսափի միջուկային տերության իր կարգավիճակից. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար
Միջուկային զենքի սպառնալիքը մեծացել է ամբողջ աշխարհում: Այս մասին ասում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շափսը Մեծ Բրիտանիայի կառավարության զեկույցում:
«Միջուկային ռիսկերն աճում են»,- ասվում է փաստաթղթում։
Շափսը մատնանշել է աշխարհում միջուկային զենքի մշակումը, ինչպես նաև նոր երկրների միացումը այս տեսակի զենք ունեցող պետությունների ցանկին։
Նախարարը նաև պնդում է, որ Բրիտանիան չպետք է խուսափի միջուկային տերության իր կարգավիճակից։