Բոլորս երեկ ուշ երեկոյից սարսռում էինք Մոսկվայում տեղի ունեցածով, իսկ ցերեկը նույն զգացողությունն էր՝ Նարեկի և Վազգենի ձերբակալության կադրերը դիտելիս
Վահե Հովհաննիսյանը գրել է.
«Տեռորիզմը դատապարտելի է որպես երևույթ, և այն երբեք չի չափվում զոհերի կամ վիրավորների թվով։ Մենք բոլորս երեկ ուշ երեկոյից սարսռում էինք Մոսկվայում տեղի ունեցածով, իսկ ցերեկը նույն զգացողությունն էր՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության կադրերը դիտելիս։
Մարդկային ընկալման տեսակետից դա տեռորիստական գործողություն էր։
Տեռորիզմի նպատակը հասարակության ներսում վախ սերմանելն է։ Նարեկի և Վազգենի ձերբակալությունը և հետագա կալանավորումը հասարակությանը վախեցնելու ակտ է, որն այս իշխանություններն իրականացնում են՝ ի տես մյուս «անհնազանդների»։ Քաղաքակիրթ աշխարհն ունի տեռորիզմին հակազդեցությանհայտնի բանաձև՝ չվախենալ և համախմբվել։
Հայաստանում հիմա այդ մթնոլորտն է»։
»