Մոսկվայի ահաբեկչության գործով մեկ այլ կասկածյալի հարցաքննություն. աղբյուրները հայտնել են, որ նա խմբի ավագ անդամ է (տեսանյութ)
Նա հարցաքննության ընթացքում ասում է, որ Մոսկվայում ինչ–որ հոսթելում է ապրել, հետո տեղափոխվել է ինչ–որ բնակարան։ Նշում է, որ ոմն Մուհամմադի հետ է բնակվել այնտեղ` մոտ 20 օր կամ 1 ամիս։ Տղամարդը հայտնում է նաև, որ ոմն Աբդուլո իրենց մեքենա է տվել, որպեսզի աշխատեն որպես տաքսիստ։
Աբդուլոյի հետ Telegram-ի միջոցով են ծանոթացել մոտ 10-12 օր առաջ։ Ահաբեկչության ենթադրյալ պարագլուխն ասում է, որ Աբդուլոյին իրականում էլ է տեսել։
Նրան հացաքննության ընթացքում նկար են ցույց տալիս, հաստատում է, որ հենց նա է Աբդուլոն։ Հարցին, թե երբ է տեսել այդ Աբդուլոյին, պարագլուխը պատասխանում է` մեքենան գնելիս։