Երգիչ Էմինը` իրեն պատկանող «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին (լուսանկար)
Երգիչ Էմինը` Իլհամ Ալիևի նախկին փեսան, ում անվան հետ է կապվում մոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ»-ը, ինստագրամյան իր էջում գրառում է արել` անդրադառնալով երեկ կատարված ողբերգությանը:
«Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների հետ կապված իմ խորին ցավակցություններն եմ հայտնում մահացածների ընտանիքներին:
Այս ահաբեկչությունը սարսափելի ողբերգություն է բոլորի համար, այն ազդել է անձամբ իմ և իմ ընտանիքի վրա: Խոսքեր չկան փոխանցելու ողջ վիշտը»,- գրել է նա` կից հրապարակելով լուսանկար դեպքի վայրից: