Էնտոնի Բլինկենը այցով ժամանել է Սաուդյան ԱրաբիաՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանն ազատ է արձակվելուԲերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվել է
Մահացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Կոչ ենք անում բոլորին համախմբվել Տավուշում․ ՀՅԴ ՀԵՄ
Վարդան Ղուկասյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել տեսագրություն, որտեղ պարզ լսվում է ոստիկանությունում խոշտանգվող Գարիկ Մուրադյանի ձայնը
Մեր լուծումն է՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Որպեսզի Երևանը Ստեփանակերտի ճակատագրին չարժանանա, յուրաքանչյուր ուսանող պետք է ասի, որ դեմ է միակողմանի զիջումներին․ «Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է անում (ուղիղ)
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՆոյեմբերյանում ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են. սպասվում է ելույթի առաջին բեմական փորձըՌուսաստանում հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կան զոհեր և վիրավորներԴատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույքԾիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել«Միացիր կամ հանձնիր». Երևանում փակվել է նաև Մյասնիկյան պողոտան (լուսանկարներ)«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է աշակերտներին. ահազանգԱյսօր Գյումրիից ավտոերթ է մեկնարկելու` հաջակցություն Տավուշի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեումԿարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆԱննա Վարդապետյանն Ազգային ժողովում է, մասնակցում է պետաիրավական հանձնաժողովի նիստին (ուղիղ)Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը
«Տանք, հանգիստ ապրենք». Երևանում հողեր հանձնելը խրախուսելը ծաղրող պաստառներ են փակցվել (լուսանկարներ)
Կատարը մեղադրել է Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին«Հերիք ա՝ կապիկություն անեք», «Նիկոլ հողատու». իրավիճակը լարված է Արմավիր–Գյումրի ճանապարհին (տեսանյութ)Փակել են Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը (լուսանկարներ)Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՓԾ-ն տեղեկացնում է փակ ճանապարհների մասինՀայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԱյսօր մի շարք հասցեներում լույս չի լինիԱվտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհինԲերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն. ՊՆ-ն կոչ է անում խուճապի չմատնվել
Տավուշի գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, ամեն ինչ կարվի դրանք հասցեագրելու համար. Փաշինյանը՝ Բլինքենին
Վարորդը և ուղևորներից մեկը իջել են ավտոբուսից՝ անիվի տակ առարկա դնելու համար, ավտոբուսը գլորվել է ձորը. ՔԿՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գ. Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ)Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Հանդիպել եմ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան «Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղել․ Գեղամյան

ՀՀ թվայնացման ռազմավարության նպատակն է բարձրացնել կառավարման համակարգի թափանցիկությունը․ պատգամավոր

Բրյուսելում ընթացող Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցում է վեհաժողովում ՀՀ  ԱԺ պատվիրակությունը: Վեհաժողովում ելույթ է ունեցել  ԱԺ պատվիրակության անդամ Տաթեւիկ Գասպարյանը:

«Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր քննարկում ենք թվայնացման, ինչպես նաեւ հանրային ծառայությունների եւ իրավունքների հասանելիության թեման: Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունը՝ որպես քաղաքացիների՝ հիմնարար ծառայություններից օգտվելու, իրավունքները պաշտպանելու եւ համահավասար հնարավորություններ ապահովելու մեխանիզմ:

Այս համատեքստում ուրախությամբ կարող եմ նշել թվայնացման եւ սոցիալական ծառայությունների հասանելիության հետ կապված մի շարք նորարար զարգացումներ Հայաստանի Հանրապետությունում: Ուզում եմ նաեւ ձեզ հետ կիսել իմ մտքերը Եվրամիության (ԵՄ) եւ այս ոլորտում այլ երկրների հետ մեր համագործակցության ամրապնդման մասին: 2021 թվականին Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի թվայնացման ռազմավարությունը»՝ նախանշելով առաջիկա հինգ տարիների հիմնական առաջնահերթությունները՝ որպես երկրի ներսում թվային փոխակերպման նախաձեռնությունների համապարփակ ճանապարհային քարտեզ: Այս ռազմավարությունը հանդես է գալիս որպես Հայաստանում թվայնացման հետ կապված համապարփակ գործողությունների ծրագիր:

Հայաստանի թվայնացման ռազմավարության նպատակն է բարձրացնել հանրային ծառայությունների որակը, կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը, խթանել հեռահաղորդակցության ենթակառուցվածքները, բարձրացնել մասնավոր հատվածի մրցունակությունը, դյուրացնել տվյալների վրա հիմնված որոշումների կայացման գործընթացը, որոնք կարեւոր են տնտեսական աճի համար, եւ զարգացնել թվային հմտություններին տիրապետող աշխատուժ: Հայաստանը կարեւորում է քաղաքացիների վրա հիմնված, համընդհանուր հասանելի եւ տեխնոլոգիաների վրա հիմնված հանրային ծառայությունների մատուցումը մեկ առցանց հարթակի միջոցով:

Եվրամիությունն աջակցում է միգրացիայի ոլորտում Հայաստանի թվայնացման օրակարգին «Եվրամիության ազդեցությունը Հայաստանի համար. Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ ի աջակցություն CEPA-ին համահունչ կառավարության բարեփոխումների օրակարգի» ծրագրի միջոցով:

2023 թվականի սեպտեմբերին, երբ Լեռնային Ղարաբաղի հայերը բռնի տեղահանվեցին, Հայաստանը կանգնած էր ավելի քան 100,000 մարդ դիմավորելու մարտահրավերի առաջ: Մինչ բռնի տեղահանվածները դեռ Լաչինի միջանցքում սպասում էին Հայաստան հասնելու կիլոմետրանոց հերթերում, Կառավարությունն արդեն ստեղծել էր առցանց հարթակ, որտեղ մարդիկ կարող էին գրանցվել եւ հայտնել իրենց առաջնահերթ կարիքները, ինչպիսիք են կացարանը, հագուստը, սնունդը եւ դեղորայքը: Ստեղծվել են ընդունելության կետեր՝ սոցիալական ծառայության աշխատողների եւ կամավորների հետ օգնելու բռնի տեղահանվածներին, որոնք չեն կարողացել օգտվել առցանց հարթակից: Հաջորդ ամիսներին Կառավարությունը բռնի տեղահանվածների համար ստեղծել է լրացուցիչ թվային գործիքներ, որպեսզի օգտվեն ինտեգրման բոլոր ծառայություններից առցանց: Այս ժամանակահատվածում, թերեւս, պետական ինստիտուցիոնալ կարողությունները, այդ թվում՝ արագ թվայնացված ծառայությունների մատուցման կարողությունները, բավականին ծանր ընթացք ունեցան:

Անշուշտ, միջսահմանային համագործակցության հարթակների ստեղծումը չափազանց կարեւոր կլինի Հայաստանում, Արեւելյան գործընկերության երկրներում եւ Եվրոպական միության հետ սոցիալական ծառայություններ մատուցողների միջեւ գիտելիքների փոխանակումը, ռեսուրսների համախմբումը եւ համատեղ նախագծերի իրականացումը հեշտացնելու համար: Սա մեզ հնարավորություն կտա հավաքականորեն լուծել ընդհանուր մարտահրավերները եւ օգտագործել լծակներ՝ ավելի մեծ ազդեցության համար:

Համատեղ ուժերով մենք կարող ենք ստեղծել ավելի ներառական, արդյունավետ եւ հասանելի հանրային ծառայությունների մատուցման համակարգ մեր աշխարհագրությամբ, որը կօգտագործի թվայնացման ուժը՝ ի շահ բոլոր քաղաքացիների:

Շնորհակալություն»,- ասել է պատգամավորը: