Մեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերըԷնտոնի Բլինկենը այցով ժամանել է Սաուդյան ԱրաբիաՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանն ազատ է արձակվելուԲերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվել է
Մահացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Կոչ ենք անում բոլորին համախմբվել Տավուշում․ ՀՅԴ ՀԵՄ
Վարդան Ղուկասյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել տեսագրություն, որտեղ պարզ լսվում է ոստիկանությունում խոշտանգվող Գարիկ Մուրադյանի ձայնը
Մեր լուծումն է՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Որպեսզի Երևանը Ստեփանակերտի ճակատագրին չարժանանա, յուրաքանչյուր ուսանող պետք է ասի, որ դեմ է միակողմանի զիջումներին․ «Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է անում (ուղիղ)
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՆոյեմբերյանում ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են. սպասվում է ելույթի առաջին բեմական փորձըՌուսաստանում հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կան զոհեր և վիրավորներԴատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույքԾիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել«Միացիր կամ հանձնիր». Երևանում փակվել է նաև Մյասնիկյան պողոտան (լուսանկարներ)«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է աշակերտներին. ահազանգԱյսօր Գյումրիից ավտոերթ է մեկնարկելու` հաջակցություն Տավուշի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեումԿարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆԱննա Վարդապետյանն Ազգային ժողովում է, մասնակցում է պետաիրավական հանձնաժողովի նիստին (ուղիղ)Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը
«Տանք, հանգիստ ապրենք». Երևանում հողեր հանձնելը խրախուսելը ծաղրող պաստառներ են փակցվել (լուսանկարներ)
Կատարը մեղադրել է Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին«Հերիք ա՝ կապիկություն անեք», «Նիկոլ հողատու». իրավիճակը լարված է Արմավիր–Գյումրի ճանապարհին (տեսանյութ)Փակել են Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը (լուսանկարներ)Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՓԾ-ն տեղեկացնում է փակ ճանապարհների մասինՀայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԱյսօր մի շարք հասցեներում լույս չի լինիԱվտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհինԲերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն. ՊՆ-ն կոչ է անում խուճապի չմատնվել
Տավուշի գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, ամեն ինչ կարվի դրանք հասցեագրելու համար. Փաշինյանը՝ Բլինքենին
Վարորդը և ուղևորներից մեկը իջել են ավտոբուսից՝ անիվի տակ առարկա դնելու համար, ավտոբուսը գլորվել է ձորը. ՔԿՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գ. Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ)Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Հանդիպել եմ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան

Մոսկվայի պայմանագրի իրավականությունը խիստ վիճարկելի է․ Գարդման- Շիրվան-Նախիջևան միության հայտարարությունը

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով 1921 թվականի Մոսկվայի պայմանագրին։

«1921 թ․ մարտի 16-ին Մոսկվայում կնքվեց ռուս-թուրքական «Բարեկամության և եղբայրության» պայմանագիր, որը, երկկողմ համաձայնություն լինելով հանդերձ,  հայտ ներկայացրեց վերաձևելու Մոսկվայի կոնֆերանսին չմասնակցած և փաստացի անկախ համարվող պետությունների սահմանները, ինչը միջազգային իրավական տեսանկյունից անթույլատրելի քայլ է։ Բացի այդ,  համաձայնվող կողմերը ևս միջազգայնորեն ճանաչված սուբյեկտներ չէին, հետևապես խիստ վիճարկելի է ամբողջ Մոսկվայի պայմանագրի իրավականությունը։

Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիայի քեմալական իշխանությունը իրականացրին փոխշահավետ «առևտուր»՝ փորձելով իրականացնել մի դեպքում «արևելքում հեղափոխության տարածման» ուտոպիստական նպատակը, մյուս պարագայում՝ «Ազգային ուխտը»՝ Թուրքիայի ապագայի իրագործելի տեսլականը։ Այս երկու ձգտումների միջև համաձայնությունը ճակատագրական եղավ այդ պահին արդեն իսկ խորհրդայնացված Հայաստանի համար։

Մոսկվայի պայմանագրով Թուրքիային անցան Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել վերջինիս կազմում, սակայն թուրքական պահանջներն այսքանով չավարտվեցին։ Մոսկվայի պայմանագրով Նախիջևանը, որտեղ հայ բնակչությունը մեծ դաժանությունների էր ենթարկվել 1918-1920 թթ․ ընթացքում թուրք-ադրբեջանական կանոնավոր և անկանոն զորքերի ու զինախմբերի կողմից, հանձնվեց Ադրբեջանին՝ ինքնավար հանրապետության կարգավիճակով և պայմանով, որ այդ հովանավորությունը երբևէ չի զիջվի մեկ այլ պետության, այն է՝ Հայաստանին։ Նախիջևանը ինքնավար հանրապետության կարգավիճակով Ադրբեջանի հովանավորության տակ դնելը փոխշահավետ քայլ էր կողմերի համար, որով թեև Նախիջևանը չանցավ Թուրքիային, բայց չտրվեց նաև Հայաստանին, մինչդեռ 1920 թ․ դեկտեմբերի 30-ին Ադրբեջանի հեղկոմը հրաժարվել էր «վիճելի տարածքներից» և վերջիններս՝ այդ թվում Նախիջևանը, ճանաչել Խորհրդային Հայաստանի մաս։

Խորհրդային տասնամյակները սակայն «ժողովուրդների եղբայրության» կարգախոսի տակ այդպես էլ իրական եղբայրություն չբերեցին Նախիջևանին, որտեղի հայ բնակչության թվաքանակը Ադրբեջանի սողացող խտրականության և ռասիզմի պայմաններում ստիպված եղավ հեռանալ երկրամասից։ Նախիջևանահայության բեկորները մինչև 1990-ականները ենթարկվեցին բռնի տեղահանման, իսկ Նախիջևանի հայկական ողջ մշակութային միջավայրը ենթարկվեց ադրբեջանական վանդալիզմի։ Հետևաբար, Մոսկվայի պայմանագրի ճարտարապետները և վերջիններիս իրավահաջորդները հավասարապես պատասխանատվություն են կրում ինչպես նախիջևանահայության ճակատագրի, այնպես էլ հայկական ազգային պատմական ժառանգության ոչնչացման, խեղման, այլացման և պղծման համար։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է Մոսկվայի անօրինական պայմանագիրը, որով խախտվել է Հայաստանի և հայության կենսական ազգային շահը։ Մոսկվայի պայմանագիրը դուռ է բացել նախիջևանահայության շարունակական կորուստների համար, որի արդյունքն այսօր ամբողջությամբ հայաթափված Նախիջևանն է՝ որպես ֆեոդալական տիրույթ կցված Բաքվի բռնապետական վարչակարգին ու սերտաճած կլանային կառավարմանը»։