Միակ լուծումը ակադեմիական քաղաքն է, որտեղ ստիպված չեն լինի հարակից միջավայրի հետ հաշվի նստել․ Անդրեասյանը՝ քիմիկոսների խնդրի մասին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցնում է, որ քիմիկոսների խնդրի լուծումն ակադեմիական քաղաքն է։ Վերջիններս դժգոհում են, որ չեն կարողանում աշխատել, քանի որ իրենց ինստիտուտի հարևանությամբ բազմաբնակարան շենք է կառուցվում։
Իրենց բողոքը նախրարությանը ներկայացնելու համար էլ նրանք ակցիա էին կազմակերպել կառավարության մոտ։ Քիմիկոսներին չէր հաջողվել տեսնել ԿԳՄՍ նախարար Անդրասյանին, բայց դիմում էին փոխանցել նրան։ Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, Ժաննա Անդրեասյանը նշեց, որ քիմիկոսների խնդիրը նոր չէ։
Ըստ նրա` խնդիրը բարդ է, ու այդ պատճառով ԿԳՄՍՆ-ն գտնում է, որ միակ լուծումն ակադեմիական քաղաքն է, որտեղ կլինի ամբողջական միջավայր գիտական հետազոտությունների համար, և այնտեղ ստիպված չեն լինի հարակից միջավայրի հետ հաշվի նստել։