Ուժգին պայթյուն Պակիստանի ածխահանքերից մեկում
Առնվազն 18 հանքափորներ արգելափակվել են Պակիստանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունից հետո:
Այս մասին հայտնում է Dawn-ը:
Հանքավայրի ղեկավարության տվյալներով՝ հզոր պայթյունի ժամանակ հանքում աշխատում էին 10 հանքափորներ։
Միջադեպից հետո մի խումբ տեղացի հանքափորներ մտել են ներս՝ փրկելու արգելափակված հանքափորներին, սակայն նրանք նույնպես հայտնվել են փակուղում՝ մեթան գազի առկայության պատճառով։ Այս պահին փրկարարները սկսել են աշխատանքները: