Ամերիկացիները հիպերձայնային հրթիռ են փորձարկել
ԱՄՆ-ը փորձարկել է AGM-183A հիպերձայնային օդային արձակման հրթիռը, հայտնում է Defense News-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ արձակումն իրականացվել է B-52H ռազմավարական ռմբակոծիչից, որն օդ է բարձրացել Գուամի Անդերսեն ռազմաօդային բազայից։
Հրատարակության զրուցակիցը նշել է, որ ստացվել են արժեքավոր և եզակի տվյալներ, թեստը նախատեսված է մի շարք հիպերձայնային ծրագրերի հետագա զարգացման համար:
«Մենք նաև հաստատել և ընդլայնել ենք մեր փորձարկման և գնահատման հնարավորությունները՝ շարունակելու առաջադեմ հիպերձայնային համակարգերի զարգացումը»:
Արձակումը AGM-183 հրթիռի նախատիպի հինգերորդ փորձարկումն էր։