Ուկրաինայի գոյատևումն ու Ամերիկայի անվտանգությունը վտանգի տակ են. Պենտագոն
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Ուկրաինայի գոյատևումը վտանգի տակ է։ Նա վստահեցրել է, որ ամերիկյան իշխանությունները կապահովեն ռազմական օգնության և զինամթերքի ներհոսքը Կիև։
«Այսօր Ուկրաինայի գոյատևումը վտանգի տակ է։ Իսկ Ամերիկայի անվտանգությունը վտանգի տակ է ևս: Նրանք չեն կարող մեկ օր կորցնել, և մենք չենք կարող մեկ օր կորցնել»,- ասել է նախարարը Գերմանիայի Ռամշտեյն բազայում Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Օսթինի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետևում է, թե ինչ է կատարվում։ «Սա Ուկրաինայի գոյատևման և ինքնիշխանության խնդիր է: Իսկ Ամերիկայի համար սա պատվի ու անվտանգության հարց է,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։