Լեհաստանում ամերիկյան անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել
ԱՄՆ ռազմաօդային ուժերի MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը, որը կորցրել է կապն իր բազայի հետ, արտակարգ վայրէջք է կատարել Լեհաստանի հյուսիս-արևմուտքում:
Այս մասին հայտնում են հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարությունից։
Հանրապետական զինված ուժերը վստահեցրել են, որ սարքի վայրէջքը տեղի է ունեցել անհրաժեշտ ընթացակարգերի համաձայն՝ շրջափակված և չբնակեցված տարածքում։ Անօդաչու թռչող սարքի վայրէջքի վայրը հսկում են համապատասխան ծառայությունները, իսկ ռազմական ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։