Թրամփը բացահայտել է, թե իրականում ով է ղեկավարում ԱՄՆ-ը Բայդենի փոխարեն
Միացյալ Նահանգները ղեկավարում է ոչ թե ներկայիս նախագահ Ջո Բայդենը, այլ նրա «չար» շրջապատը:
Այս մասին ասել է ամերիկացի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը։
«Ես միշտ հարց ունեմ, թե արդյո՞ք Բայդենն է կառավարում երկիրը, քանի որ նա միշտ բացակա է այդ գործընթացից: Ես վստահ չեմ՝ նա է, գիտեմ, որ նա պետք է հաստատի թե ինքն է կառավարում: Նա միշտ դատարկ հայացքով նայում է իրեն կառավարողներին՝ և համաձայնում»,- ասել է Թրամփը ամերիկյան հեռուստատեսության և ռադիոյի հաղորդավար Սեբաստիան Գորկու փոդքաստին տված հարցազրույցում։