ԱՄՆ դրոշով նավերին խորհուրդ է տրվել անջատել հաղորդիչները Կարմիր ծովում
ԱՄՆ առևտրային ծովային վարչությունը խորհուրդ է տվել ԱՄՆ դրոշով նավերին անջատել իրենց ավտոմատ նույնականացման համակարգը Կարմիր ծովի հարավով, Բաբ ալ-Մանդեբի նեղուցով և Ադենի ծոցով անցնելիս Եմենի սպառնալիքների պատճառով:
Այս մասին գրում է Ria.ru-ն:
Գործակալությունը նշում է, որ որոշումը կայացվել է 2023 թվականի նոյեմբերից այս տարածքներում 47 առևտրային նավերի վրա հութիների կողմից հարձակումների ֆոնին:
Ինչպես նշվում է, համակարգի անջատումը խոչընդոտում է նավին հետևելու և ճշգրիտ թիրախավորելու կարողությանը: Բացի այդ, նավերին խորհուրդ է տրվում հնարավորինս հեռու մնալ Եմենի առափնյա գծից՝ չվնասելով նավագնացության անվտանգությունը: