Թրամփը հայտարարել է, որ կարող է լուծել ուկրաինական հակամարտությունը բանակցությունների միջոցով
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում կկարողանա ուկրաինական հակամարտությունը լուծել բանակցությունների միջոցով։
Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը ասելիք ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու Վլադիմիր Զելենսկիին։
«Մենք պետք է նրանց հավաքենք, և ես կասեմ՝ դուք պետք է դա անեք: Եվ ես նրանցից յուրաքանչյուրին կասեմ որոշ բաներ, որոնք չեմ բարձրաձայնի ամբողջ աշխարհին: Բայց կարծում եմ, որ կարող եմ դա անել: », - ասել է Թրամփը ամերիկացի հեռուստատեսության և ռադիոյի հաղորդավար Սեբաստիան Գորկու փոդքաստին տված հարցազրույցում: