Չինաստանը կբոյկոտի Ուկրաինայի հարցով բանակցությունները՝ Ռուսաստանի բացակայության դեպքում
Չինաստանը կբոյկոտի Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հետ կապված հանդիպումները, եթե դրանց չհրավիրեն Ռուսաստանի ներկայացուցիչները:
Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով պաշտոնյաներին։
Հրատարակության զրուցակիցները հայտնել են, որ Չինաստանը նման պայմաններ է առաջադրել Եվրոպային, և իրենք կարող են դիմել նաև Ուկրաինայի հարցով առաջիկա գագաթնաժողովին, որը պետք է անցկացվի Շվեյցարիայում։
Պաշտոնյաների խոսքով՝ չինական կողմը հերթական անգամ այս պայմանն է առաջ քաշել Եվրասիական հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լի Հուի Եվրոպա կատարած այցի ժամանակ։ Այցին հաջորդած Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Լին խոստացել է աջակցել խաղաղ համաժողովի գումարմանը բոլոր կողմերի հավասար մասնակցությամբ: