Անհրաժեշտ է` Ամերիկան, Մեծ Բրիտանիան և Արևմուտքը խեղդվեն Կարմիր ծովի ճահիճում, որպեսզի նրանք թուլանան. Եմենի հութի «Անսար Ալլահ» շարժում
Եմենի հութի «Անսար Ալլահ» շարժումն աշխատում է Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ թուլացնելու արևմտյան երկրները և ոչնչացնելու միաբևեռ աշխարհը։
Այս մասին ասել է շարժման քաղբյուրոյի անդամ Ալի ալ Քահումը։
«Եմենի, Ռուսաստանի, Չինաստանի և BRICS-ի երկրների միջև մշտական փոխգործակցություն և հարաբերությունների խորացում կա, ինչպես նաև տարբեր ոլորտներում գիտելիքների և փորձի փոխանակում։ Սա բխում է ընդհանուր շահերից և անհրաժեշտ է, որպեսզի Ամերիկան, Մեծ Բրիտանիան և Արևմուտքը խեղդվեն Կարմիր ծովի ճահիճում, որպեսզի նրանք թուլանան և չկարողանան պահպանել միաբևեռությունը»,- գրել է Անսար Ալլահի ներկայացուցիչը։