Ես սիրահարվել էի մեկին, որը շատ անհասանելի էր․ Ռոզա Լինն
Երիտասարդ երգչուհի Ռոզա Լինը պատմել է՝ ինչպես է ստեղծվել իր վերջին ստեղծագործությունը՝ «Universe»-ը։ Ինստագրամյան իր էջում նա հրապարակել է լուսանկար՝ անկեղծանալով:
««Universe» երգը գրել ենք անցյալ տարվա փետրվարի 24-ին։ Ես սիրահարվել էի մեկին, որը շատ անհասանելի էր, իսկ ստուդիա գնալիս ամբողջ ճանապարհին մտածում էի՝ «Եթե ես հանդիպած լինեի այս մարդուն բոլորովին այլ հանգամանքներում… մենք ամբողջ կյանքում միասին կլինեի՞նք»: Չգիտեմ՝ արդյո՞ք, այլընտրանքային իրականություններն իրակա՞ն են, բայց ես դրանք անընդհատ ստեղծում եմ իմ մտքում»,-գրել է նա:
Ռոզան «Universe» երգը թողարկել է 3 օր առաջ: