Վայելեք թատրոնը մինչև իմ վերադարձը. Մհեր Մկրտչյան
Դատարանը «շառից փորձանքից հեռու» որոշում ա ընդունել: Ինձ Մհեր Մկրտչյան թատրոնից հանելը անվավեր ճանաչել, բայց պաշտոնում չվերականգնել: Պատկերացնո՞ւմ եք, հանկարծ պարզվեց, որ կրթություն ամեն դեպքում ունեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մհեր Մկրտչյանը:
«Չեմ բողոքարկելու: Դա ավելի երկար կտևի քան ինձ իմ սիրած աշխատանքից զրկողների անհետանալը մեր կյանքից: Հա... Մհեր Մկրտչյան թատրոնը իմ համար շատ անձնական հարց է` դա կապված է իմ ազգանվան հետ...
Հաճելի չի, որ հիմա Ալբերտ Մկրտչյանի բալկոնում ՔՊ երիտասարդներ են նկարվում, բայց Արցախ ենք կորցրել` բալկոնը կարևոր չի:
Վայելեք թատրոնը մինչև իմ վերադարձը... Որոշ ժամանակ անց տենց հնարավորություն չեք ունենա:
Բալկոնները Մկրտչյանների ֆիլմերում առանձին գործող անձեր են: Շատ ավելի շնչավոր, քան դրանց վրա հիմա կանգնողները: