«Ընթերցանության համար՝ 5, ծրագրի իրականացման համար՝ 2․ ի՞նչ լեզվով Ձեզ բացատրենք, պարոն Ավինյան». «Ձեր չափը ճանաչեք...»․ լեզվակռիվ Երիցյանի ու Ավինյանի միջև (տեսանյութ)
Երևանի ավագանու նիստում «Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» նախագծի ներկայացումից հետո «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն ասաց.
«Ընթերցանության համար 5, ծրագրի իրականացման համար՝ 2»։ Այնուհետև նա նշեց, որ Երևանի ավագանու նիստում չզեկուցվող հարցեր չպետք է լինեն։
«Ի՞նչ լեզվով ձեզ բացատրենք, պարո՛ն Ավինյան, գուցե ճապոներե՞ն, հաշվի առնելով ձեր կապը ճապոնական ծառատեսակների հետ, որ չզեկուցվող հարցեր պետք է չլինեն։ Դուք այսօր 24 հարց եք բերել չզեկուցվող։ Հա, մի մասը հանեցիք, մի մասը զեկուցող դարձրեցիք, բայց այդ չզեկուցվողների մեջ կան հողի նշանակության փոփոխության, բյուջեում փոփոխության, անվանափոխությունների հարցեր... Երևանցին հնարավորություն չունեցավ լսելու որևէ հարցի շուրջ քննարկում։ Ինչի՞ց եք վախենում։ Կարո՞ղ է քվորում չապահովեք, եթե մի քիչ երկար տևի այս նիստը»,- ասաց Երիցյանը։ Ավինյանին դուր չեկավ նրա նկատողությունը։
«Պարո՛ն Երիցյան, դուք ձեր չափերը մի՛ անցեք, և սա զգուշացում է, պարո՛ն Երիցյան։ Մի՛ մոռացեք` որտեղ եք գտնվում։ Սա առաջին զգուշացումն է ձեզ։ Եթե շարունակեք այսպես, կզրկվեք ձայնի, հարց տալու իրավունքից, եթե շարունակեք` դուրս կգաք այս դահլիճից ու այլևս չեք մասնակցi այսօրվա նիստին, հետևապես ձեր չափերը ճանաչեք»,- ասաց Ավինյանը։