Թրամփը նախընտրական մրցավազքում իր հաղթանակը ոգեշնչող է անվանել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով երեքշաբթի կայացած հանրապետականների նախնական ընտրություններում իր ջախջախիչ հաղթանակը, ասել է, որ հրաշալի և ոգեշնչող օր է ունեցել։
«Նրանք այն անվանում են «սուպեր երեքշաբթի» մի պատճառով: Դա մի գեղեցիկ օր և երեկո էր, անհավատալի պահ մեր երկրի պատմության մեջ: Դա նաև շատ առումներով տխուր էր, բայց միևնույն ժամանակ ոգեշնչող, քանի որ մենք պատրաստվում ենք անել մի բան, որն, անկեղծ ասած, երկար ժամանակ ոչ ոք չի կարողացել անել»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Ֆլորիդայում իր կողմնակիցների առաջ:
Ամերիկյան առաջատար լրատվամիջոցների կանխատեսումների համաձայն՝ Թրամփը հաղթել է Հանրապետական կուսակցության մրցավազքում 15 նահանգներից 11-ում՝ վստահ առավելության հասնելով իր հիմնական մրցակցի՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի նկատմամբ։
Միաժամանակ անհայտ են մնում քվեարկության արդյունքները Ալյասկայում, Վերմոնտում, Յուտայում և Կալիֆոռնիայում։