ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգում ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովն այս տարի կանցկացվի Գեղարքունիքի մարզում Ինչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա (տեսանյութ) Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ Կիրանցում (տեսանյութ) Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ Ներկայացնում եմ մոտ 50 օրինական Կադաստրի վկայական, որոնք պատկանում են կիրանցիներին. Դանիելյան Քանի սրանք իշխանության են, «դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են ՀՀ ինքնիշխանությունը. Աբրահամյան Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացներըՀայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Միրզոյանը կարևորել է տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելու հարցում Ուկրաինայի ԱԳՆ դիրքորոշումը
Էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է արգելված զենք կիրառելու մեջՏավուշում իրականացվում է հանուն թուրքի օպերացիա՝ հայ ոստիկանը ռեժիմի թելադրանքով թուրքի համար ճանապարհ է բացում․ ԶոհրաբյանԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը1300-ից ավելի ուսուցիչներ կան համակարգում, որոնք դեռ չեն համապատասխանում օրենքի պահանջներին․ Ժաննա ԱնդրեասյանՔրեակատարողական ծառայողների աշխատվարձը կբարձրանա
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
46-ամյա տղամարդը կալանավորվել է Հրազդանի կիրճում սպանության գործովԿիրանցիների նկատմամբ իշխանության կողմից իրականացված գործողությունները նման են պետական ահաբեկչության. Պետրոսյան (տեսանյութ)Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըԽնդիր եմ դրել` ՀՀ-ում լինեն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. ԿԸՀ նախագահ (տեսանյութ)«Մեր դրոշը ծածանվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի»․ ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԼՂ-ից տեղահանված շուրջ 106000 անձի, ապրիլ-դեկտեմբեր և նախորդ ամիսների համար ֆինանսական աջակցություն կտրամադվի՝ ամսական 50000 դրամ չափով կամ 10000 դրամի չափով
Ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի․ news.am
Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, եթե չունենա՝ ոստիկանությունն ընդհանրապես, որպես ծառայություն, կդառնա անիմաստ․ Փաշինյան
Այ սենց որ կազմակերպված մեր սահմանը պահեիք` թուրքը մեր սահման չէր մտնի. Գառնիկ Դանիելյանը` Կիրանցը շրջափակած ոստիկաններին (տեսանյութ)
«Կարար ասեր՝ խեղճ կնայենք, չեն կրակի»․ նստացույց անող դիպուկահարը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Այն, ինչ կատարվում է Կիրանցում, տեսնելու ենք հայաստանյան այն բնակավայրերի ուղղությամբ, որտեղ իշխանությունները շարունակելու են ադրբեջանական օրակարգով «սահմանային ճշգրտումներ իրականացնել»ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ հայտարարությունըՄենք չենք ուզում հասնել այն մակարդակին, որ քաղաքացիները ինքնադատաստանի մեխանիզմի անցնեն․ Արծվիկ ՄինասյանՀամալսարաններում իրազեկման ակցիաներ են (տեսանյութ)Վրաստանում հայտնել են հոսպիտալացված ցուցարարների մասինՍյուն են տնկում, որ ոչ մի կողմ հարձակվելու պատճառ չունենա, սյունը դրա համար ա․ Սանոսյան (տեսանյութ)
Կիրանցը՝ շրջափակման մեջ (տեսանյութ)
Ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա՝ քաղաքացուն և ոստիկանին պաշտպանելու համար․ Փաշինյան (տեսանյութ)Վաշինգտոնում ցուցարարները հավաքվել են ի պաշտպանություն ՊաղեստինիԱդրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ«Ալիևին մի օգնեք, մեր գյուղերը պահեք, Բաքվին ծառայող «մլիցա» մի՛ եղեք»․ ակցիա՝ կառավարության դիմաց (տեսանյութ)Գյուղը դատարկվում ա, կտոր-կտոր հայրենիքը հանձնեցիք. Գառնիկ Դանիելյանը` ոստիկաններին (տեսանյութ)Երևանը պետք է ոտքի կանգնի, որպեսզի Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան (տեսանյութ)Խորհրդարանական ընդդիմությունը դիմում են ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին` փակ հանդիպման հրավերով (տեսանյութ)Ոստիկանի համազգեստ հագած այս հայորդիներն արդյոք գիտակցո՞ւմ են, որ մասնակցում են իրենց հայրենակիցների արյունով պահված կենսական տարածքները՝ նոր սպանդի պատրաստվող թշնամուն հանձնելու դավաճանությանը. Արտակ ԶաքարյանՉափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին․ Լևոն Քոչարյանի օգնականն ասել է՝ ինչպես է տեղի ունեցել իր և Civic.am-ի լրագրողի մասնակցությամբ միջադեպը (տեսանյութ)Այն ինչ տեղի ունեցավ առավոտյան Կիրանցում չի կարող տեղավորվել որևէ հայի գլխում․ Սուրեն ՊետրոսյանԿեղտոտ գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին. Մարուքյան
Մամուլ

«Անճար-միամիտ» ձևացողների փորձանքաբեր «փորձարարությունները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը, և դա հաճախ զգացվում է, ինքն էլ առանձնապես չի ընդվզում, երբ իր առավել թունդ երկրպագուները, փորձելով ամեն գնով արդարացնել իրենց պաշտամունքի առարկային, ասում են, թե՝ «ախր, նա անճար, միամիտ է...»: Դե, հիշում եք՝ «խեղճ Նիկոլն ինչ անի» սկզբունքով: Դա, իհարկե, ամենևին այդպես չէ: Մանավանդ, որ այն ավերածությունները, կործանիչ այն քայլերը, որ անում է Նիկոլ Փաշինյանը, որպես Հայաստանի ղեկավար, ժամանակին, առնվազն հիմնական ուղղության, եթե կարելի է դա անվանել «գաղափար», ապա՝ գաղափարի կամ պատկերացման տեսքով բազմիցս ներկայացրել է հոդվածներում: Այլ հարց է, թե ինչ գործ ունի «անճար-միամիտը» պետության նավի ղեկի մոտ, այն էլ՝ նման փոթորկահույզ իրավիճակում, այսուանկողմից բարձրացող ծանր ալիքների պայմաններում:

Բայց նման հարց ոչ մեկը կամ գրեթե ոչ մեկը չի հնչեցնում: Բռնել են ղեկը Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն ու ոչ մի կերպ չեն ուզում այն թողնել: Հակառակը՝ ավելի ամուր են կառչում՝ ցույց տալով, որ միայն այդպես են պատկերացնում իրենց անհատական ու խմբակային անվտանգությունը: Իսկ թե ինչ կլինի նավի ու, պայմանական ասած, ուղևորների հետ, նրանց ընդհանրապես չի էլ հետաքրքրում: Ու, այսպես ասենք, փորձը փորձի ետևից են անում, հաճախ՝ մի ծայրահեղությունից նետվելով մյուս ծայրահեղության գիրկը, նավն էլ, ուղևորներով հանդերձ, այսուայնկողմ նետելով, մի ալիքից մյուսին հարվածելով, մի խութից մյուսին դիպչելով: Ինչ 2018-ից Փաշինյանը նստել է ղեկին, չեն դադարում արտաքին-քաղաքական «փորձարարությունները»:

Իսկ հիմա՝ մեր օրերում, դրանք արդեն հիվանդագին ու ցայտուն, ավելին՝ ցավոտ դրսևորումներ են ստանում՝ սպառնալից զարգացումների հեռանկարներով: Խոսենք փաստերով և կոնկրետ օրինակներով: Առաջինը. 2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանը փողոցային պայքարով եկավ իշխանության, հասկանալի էր, որ ղեկը հայտնվել է հակառուսական տրամադրություններ ունեցողների և, պայմանական ասած, արևմտամետների ձեռքերում: Հարցը միայն այն չէ, որ իշխանության եկած փաշինյանական մերձավոր շրջապատում քիչ չեն նրանք, որ դրանից ընդամենը ամիսներ, տարիներ առաջ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան դեմ ցույցեր էին անում և աչքի էին ընկել նմանօրինակ այլ դրսևորումներով: Չնայած, դա ինչպե՞ս կարող է «հարց չլինել»:

Նույնը՝ Փաշինյանի մասին, որ անձամբ աչքի է ընկել ԵԱՏՄ-ի դեմ, ավելի ճիշտ՝ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու նախաձեռնություններով: Եվ ահա, այդ «անձնակազմը», հայտնվելով պետության ղեկին, անմիջապես սկսեց դրսևորել իր արտաքին-քաղաքական ուղղվածությունը: Դա և՛ ռուսական ընկերությունների դեմ տարատեսակ գործերի հարուցմամբ դրսևորվեց, և՛ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ կապված սկանդալով: Բայց մի պահ թվաց, թե արտաքին-քաղաքական ուժերի, գերտերությունների հետ որոշակի կոնսենսուսի հանգեցին: Սակայն ակնհայտ է այն, որ պետության արտաքին-քաղաքական կողմնորոշման կամ առաջնահերթությունների հետ փաշինյանական «փորձարարություններն» իրենց տակ ոչ մի ռեալ հաշվարկ չունեին, էլ չենք ասում՝ հնարավոր զարգացումների մշակված սցենարներ ու դրանց հետ կապված հավանական քայլերի մտմտուքների մասին:

Ավելին, ընդհանրական տպավորությունն այն է, որ «վերից» ասվում էր, իսկ փաշինյանական իշխանությունը կատարում էր հրահանգները՝ ինքն էլ լավ չպատկերացնելով, թե դրանից հետո ինչեր կարող են լինել: Մեկ այլ հարթություն դիտարկենք: Հայաստանի արտաքին-քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունը թե՛ Փաշինյանը, թե՛ իր կարկառունները փորձում են հիմնավորել անվտանգային գործոններով, այն է՝ Ռուսաստանը (և ՀԱՊԿ-ը) չարդարացրեցին անվտանգային այն ակնկալիքները, որ ուներ Հայաստանը, ուստի պետք է այլ «երաշխավորներ» (ակնկալիք չարդարացնողներ էլ կարելի է ասել) փնտրել, ի դեմս Արևմուտքի: Սակայն ոչ ոք իրեն նեղություն չի տալիս մտածել, լավ, գոնե ինքն իրեն հարցնել, թե, օրինակ՝ ԵԱՏՄ-ից ելնելու դեպքում, Հայաստանը բացն ինչո՞վ է լրացնելու:

Եվրամիությա՞մբ: Ձե՞ռք եք առնում: Դուք լրջորեն կարծում եք, թե ԵՄ-ում անհամբեր սպասում են, հարաբերականորեն ասած, հայ խոպանչիներին ու ծիրանով բեռնատարների՞ն: Մեկ այլ աննման «փորձարարություն». Փաշինյանը հայտարարեց, թե Արցախի հարցով ինչ բանակցել-մանակցել են՝ հեչ, հիմա ինքը եկել է ու իր «զրոյական կետից» ինչ ուզի՝ բանակցելու է, բանակցային գործընթացում միկրոհեղափոխություններ-մեղափոխություններ է անելու, Ալիևից պարզելու է, թե մինչև հիմա ինչ են բանակցել (դե, ավելի վստահելի աղբյուր չէր տեսնում Փաշինյանը): Թե փաշինյանական «սեփական կետից», «զրոյական կետից» ինչ ուզել՝ բանակցելն ինչ ողբերգական հետևանքներ ունեցավ, այսօր չի տեսնում միայն քաղաքականապես կույրն ու անզգան: Սրան գումարենք նրա «փորձարարությունը», թե Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի ոչ միայն Հայաստանի, Արցախի, այլև Ադրբեջանի ժողովրդին:

Ըստ երևույթին, նախադասությունն ուղղակի անիմաստ երկար էր կառուցված, այն բավարարեց միայն Ադրբեջանին: Գումարենք նաև արկածախնդիր «Արցախը Հայաստան է, և վերջ» բացականչությունը հենց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բանակը քարուքանդ անելու հետևողական ջանքերը՝ փորձառու բանակայիններին վարկաբեկելու, լուսանցք գցելու, անփորձներին, բանակի հետ կապ չունեցողներին բանակի կառավարումը ու, որ ավելի սարսափելի է, պատերազմի ղեկը վստահելու ճանապարհով, և այլն, և այլն: Իսկ Փաշինյանի «հաշվեմատյանում» փորձանքի վերածված մի «փորձարարություն» էլ գրանցվեց, այն էլ ի՜նչ գնով: Նույն Փաշինյանը 2022-ի հոկտեմբերին Պրահայում մի հատ էլ «փորձարարության» դիմեց՝ Արևմուտքի հովանու ներքո հայտարարեց, թե՝ Արցախը ադրբեջանական է, թե՝ Ալմաթիի հռչակագրով պիտի սահմաններ որոշվեն, երրորդը, չորրորդը: Դա նշանակում էր, որ Հայաստանը հրաժարվում է Ռուսաստանի միջնորդությունից ու «խաղաղարարությունից»:

Հետևանքներն իրենց երկար սպասել չտվեցին: Փաշինյանի հերթական արտաքին-քաղաքական «փորձարարությունը» բերեց նոր փորձանքների: Սակայն Արցախի հայաթափումն ու կորուստը երևի քիչ է համարվում: Դրա համար էլ հիմա «փորձարարությունն» արվում է արդեն Հայաստանի Հանրապետության գլխին: Փաշինյանին երևի չի բավարարում, որ Շուշիի Ղազանչեցոցը Ալիևը մզկիթի է վերածում: Հնարավոր է՝ Փաշինյանը կարծում է, որ Երևանի Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարն էլ պիտի մզկիթի վերածվի, Հայաստանն էլ կոչվի... «Արևմտյան Ադրբեջան»: Հակառակ դեպքում դժվար է որևէ խելամիտ բացատրություն գտնել փաշինյանական իշխանության այս վերջին հակառուսական «փորձարարություններին»:

Թեպետ, ի՜նչ «փորձարարություն», «գիտահետազոտական-միտահետազոտակա՜ն», երբ ընդհանուր տպավորությունն այն է, որ գործ ունենք ոչ թե «անճար-միամիտի» փորձերի, այլ կոնկրետ, փորձանքաբեր, իրարահաջորդ, փոխկապակցված քայլերի ու ծրագրի հետևողական իրագործման հետ: Եթե նույնիսկ արտահերթ չլինի, եթե վերջապես հայ հանրությունը չգիտակցի երկրին սպառնացող անվտանգային համապարփակ խնդիրները ու «արագի մեջ» տուն չճամփի, անգամ այդ ֆանտաստիկ «սցենարով» այս իշխանություններին մաքսիմում երկու տարի է մնացել: Հարցն այն է, թե այդ ընթացքում ի՞նչ նոր փորձանքներ են բերելու իրենց հերթական «փորձարարությամբ», այս անգամ՝ շատ կասկածելի արևմտյան շեղմամբ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: