Բելգիացի պաշտոնաթող գեներալը ցնցող հայտարարություն է արել Արևմուտքի մասին
Եվրոպան իրեն պաշտպանելու ոչինչ չի ունենա հակամարտության մեջ ներքաշվելու դեպքում:
Այս մասին հայտարարել է Բելգիայի զինված ուժերի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Մարկ Թիսը։ Այս մասին գրում է Merkur.de-ն։
«Մի քանի ժամից մենք ստիպված կլինենք քարեր նետել, մենք արդեն խայտառակության մեջ ենք: Համոզված եղեք, որ մեր հակառակորդները, լինեն նրանք Մոսկվայում, Պեկինում կամ աշխարհի ցանկացած այլ վայրում, գիտեն զինամթերքի պակասի մասին»,-ասել է նա:
Նրա կարծիքով, հիմնական խնդիրը բարձրորակ զինամթերքի փոքր պաշարներն են, և դրանք կրկին համալրելը հեշտ չի լինի: