Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը տիեզերքը վերածում է մարտադաշտի
Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Չժան Սյաոգանգը հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում մատնանշեց, որ ԱՄՆ-ի գործողությունները տիեզերքում դարձել են նրա ռազմականացման և արտաքին տիեզերքը մարտի դաշտի վերածելու հիմնական շարժիչ ուժը:
Ավելի վաղ ԱՄՆ ռազմաօդային ուժերի քարտուղար Ֆրենկ Քենդալը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ուղղակի ռազմական բախման վտանգը գոյություն ունի և ժամանակի ընթացքում միայն կավելանա։
Նա նաև վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ին ժամանակն է պակասում ռազմական զարգացումների ոլորտում Չինաստանից առաջ անցնելու համար։ Ըստ Քենդալի, վերջին երկու տասնամյակների ընթացքում Պեկինը ստեղծում է ռազմական ուժեր, որոնք կարող են զսպել և հաղթել Վաշինգտոնին ասիական տարածաշրջանում հակամարտությունների դեպքում: