Իսրայելը բազմաթիվ ռազմական հանցագործություններ է կատարել Գազայում. ՄԱԿ
Իսրայելը բազմաթիվ ռազմական հանցագործություններ է կատարել Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափում:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում։
«Վերջին հինգ ամիսների մարտերի ընթացքում գրասենյակը փաստագրել է բազմաթիվ միջադեպեր, որոնք կարող են լինել իսրայելական ուժերի կողմից ռազմական հանցագործություն, ինչպես նաև ցուցումներ, որ իսրայելական ուժերը կատարել են անխտիր կամ անհամաչափ հարձակումներ, որոնք խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը»,- ասել է նա։