Ռազմավարական միջուկային ուժերը գտնվում են «երաշխավորված օգտագործման լիակատար պատրաստության վիճակում». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Դաշնային ժողովին ուղղված ուղերձով, ասել է, որ Ռուսաստանը շուտով կցուցադրի «Սարմատ» ծանր բալիստիկ հրթիռները։
«Զորքերին են հանձնվել նաև առաջին սերիական ծանր բալիստիկ «Սարմատ» հրթիռները։ Մենք շուտով դրանք կցուցադրենք մարտական հերթապահության մեր բազայի տարածքներում»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ ռազմավարական միջուկային ուժերը գտնվում են «երաշխավորված օգտագործման լիակատար պատրաստության վիճակում»։
Այնուհետև նա թվարկել է զենքի տեսակները, որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում:
Պուտինը հավելել է, որ աշխատանքները շարունակվում են զենքի մի շարք խոստումնալից տեսակների վրա ևս: