Թուրքիան ԱՄՆ-ից ստացել է F-16-երի գործարքի նախագիծը
F-16 կործանիչների հետ գործարքի վերաբերյալ առաջարկի նախագիծը և համապատասխան հաստատման նամակները ԱՄՆ-ն ստացել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։
Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը՝ իր աղբյուրներին հղումով։
Պաշտպանության նախարարությունը նաև նշել է, որ գործարքի վերջնական արժեքը պարզ կլինի նախագծի վերջնականացման փուլում։
Թուրքիան ավելի վաղ հայտնել էր, որ Eurofighter-ի բոլոր մասնակիցները համաձայնել են այդ կործանիչները վաճառել Թուրքիային, բացառությամբ Գերմանիայի, որը դեռ հստակ չի հայտնել իր դիրքորոշումը։