Պուտինը մեղադրել է Արևմուտքին
Արևմուտքը չի ընկալում ուկրաինական իրադարձությունները, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ելույթի շրջանակում։
Նրա խոսքով, Արևմուտքը իրավիճակը դիտարկում է որպես «ինչ-որ մուլտֆիլմ»:
«Ուկրաինայի հակամարտության համատեքստում նույնն է տեղի ունենում։ Նրանք կարծում են, որ իրենց համար այս ամենը ինչ-որ ծաղրանկար է»,- վստահեցնում է ռուսական պետության ղեկավարը։
Միաժամանակ, շարունակել է նախագահը, արևմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի իշխանությունները փորձում են Ռուսաստանին հետ քաշել սպառազինությունների մրցավազքից: Աևմտյան ուժերը փորձում են կրկնել հնարքը, ինչպես դա արեցին Խորհրդային Միության հետ 1980-ականներին։ Պուտինը նշել է, որ նման հռետորաբանությունը անհեթեթություն է: