Խոշոր ավտովթար` Հնդկաստանում. կա 14 զոհ և 20 վիրավոր
Առնվազն 14 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Այս մասին հայտնում է նահանգի ոստիկանությունը։
Վթարը տեղի է ունեցել գիշերը ժամը 01.30-ի սահմաններում, երբ մի խումբ գյուղացիներ կրոնական միջոցառմանը մասնակցելուց հետո տուն էին վերադառնում։
Մադհյա Պրադեշի գլխավոր նախարար Մոհան Յադավը հայտարարել է զոհերի ընտանիքներին 400 հազար ռուփիի (4,8 հազար դոլար) փոխհատուցման մասին։