Շոլցի և Մակրոնի միջև տարաձայնությունները վերաճել են բացահայտ թշնամանքի
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև տարաձայնություններն Ուկրաինային օգնության հարցում վերածվում են բացահայտ թշնամանքի՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Մակրոնի հայտարարությունների ֆոնին:
Այս մասին հայտնում է Politico-ն։
Մակրոնի սկանդալային հայտարարություններից անմիջապես հետո Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն ասացին, որ Գերմանիան իր զորքերը չի ուղարկի Ուկրաինա, իսկ Շոլցն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն ընդհանուր առմամբ չեն պատրաստվում դա անել։ Բացի այդ, կանցլերը կրկին հայտարարել է, որ Ուկրաինա մեծ հեռահարության թևավոր հրթիռներ ուղարկելու պլաններ չկան։