Իսրայելը պատրաստվում է Լիբանանի դեմ պատերազմի
Իսրայելական բանակը կարող է գործողություն իրականացնել Լիբանանի հարավում՝ «Հըզբոլլահին» հետ մղելու սահմանից, հայտնում է The National-ը՝ հղում անելով երկու երկրների ռազմական և անվտանգության ծառայությունների աղբյուրներին։ Շարժումը պատրաստվում է ցանկացած սցենարի, այդ թվում՝ ցամաքային ներխուժման։
Հրատարակության զրուցակիցներից մեկի խոսքով՝ իսրայելցիների մեծ մասը, ովքեր լքել են իրենց տները երկրի հյուսիսում, չեն ցանկանում վերադառնալ, քանի դեռ չի վերացվել Հեզբոլլահի սպառնալիքը։ Սա կարող է ուժեղ ճնշում գործադրել Իսրայելի բանակի և կառավարության վրա:
«Սա կարող է նշանակել նոր մեծ պատերազմ», - հավելել է աղբյուրը:
Իսրայելական բանակի հիմնական նպատակը լինելու է Հեզբոլլահին իր սահմանից 10-15 կիլոմետր հեռավորության վրա հետ մղելը։