Ռուսաստանն ուղղակի և անմիջական վտանգ է ներկայացնում Ֆրանսիայի համար. Ֆրանսիայի վարչապետ
Ռուսաստանը փոխել է իր դիրքորոշումը Ֆրանսիայի նկատմամբ, և այժմ նա ուղղակի վտանգ է ներկայացնում հանրապետության համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը, հայտնում է Public Senat-ը։
«Իրականությունն այն է, որ Ռուսաստանն ուղղակի և անմիջական վտանգ է ներկայացնում Ֆրանսիայի համար բոլոր մակարդակներում»,- ասել է Աթալը:
Վարչապետն ընդգծել է նաև Ֆրանսիայի դեմ ռուսական տեղեկատվական արշավներն ու կիբերհարձակումները: